Հայաստանի Կենտրոնական բանկը փետրվարի 24-ին գրանցել է «Ինգո Արմենիա» Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության «Դեմիրճյան» և «Պիացա Գրանդե» մասնաճյուղերը:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ապահովագրական ընկերության նոր մասնաճյուղերը գրանցվել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի որոշման համաձայն: