24 փետրվարի 2011 - 18:21 AMT
Սերգեյ Միքայելյանը լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս եկել

Օսլոյում շարունակվում է լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունը: Եվ առայժմ հայ լեռնադահուկորդներից մրցաշարում ամենից հաջող ելույթներն է ունեցել Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Սերգեյ Միքայելյանը:

Որակավորման փուլում դասական ոճի 10կմ հեռավորության վրա Միքայելյանը 30:20.6 ժամանակով երրորդ արդյունքը ցույց տվեց և մարտի 1-ին կայանալիք եզրափակչում ելույթ ունենալու իրավունք նվաճեց, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Հայաստանի Լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: