Վերջին օրերին կատարված պարբերական դիտարկման արդյունքում պարզվել էր, որ կաթնամթերքի շուկայում գործող գերիշխող դիրք ունեցող ընկերություններից իր արտադրանքի գները բարձրացրել է մասնավորապես «Դուստր Մարիաննա» ընկերությունը:
Այդ պատճառով Հանձնաժողովը որոշում կայացրեց ուսումնասիրություն սկսել «Դուստր Մարիաննա» ընկերության գործունեության նկատմամբ` տնտեսվարողից պահանջելով ներկայացնել բացատրություններ եւ հիմնավորումներ գների բարձրացման վերաբերյալ, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: