25 փետրվարի 2011 - 11:13 AMT
ՀԱԿ-ը մեղադրում է իշխանություններին մարտի-1-ի հանրահավաքին խոչընդոտելու մտադրության մեջ

Հայ ազգային կոնգրեսի՝ մարտի 1-ին հայտարարած հանրահավաքին ընդառաջ, ոստիկանությունն ապօրինի գործողություններ է սկսել։ Այդ մասին ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Ըստ հաղորդագրության, ոստիկանության շրջանային բաժանմունքները երեկ արդեն Ապարանում, Հրազդանում այլ տեղերում ընդդիմության նախորդ հանրահավաքին մասնակից ակտիվիստներին «զրույցի» են հրավիրել ոստիկանություն։

«Այսօր երեկոյան, մարտի 1-ին իրազեկված եւ քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքի թռուցիկները բաժանելիս, Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժին են տարվել 10 երիտասարդներ, որոնցից երեքը՝ աղջիկներ։ Այս ապօրինությունները միտված են հնարավորինս նվազեցնելու մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների թիվը,-ասվում է ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ: