25 փետրվարի 2011 - 17:43 AMT
Հայաստանում շուտով կմեկնարկի USAID նոր ծրագիրը

ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալությունը (USAID) մայիս-հունիսին կհայտարարի Հայաստանում նոր ծրագրի հաղթողին: Ծրագիրն ուղղված կլինի Հայաստանում փոքր և միջին բիզնեսի մրցունակության բարձրացմանը: Այդ մասին Հայաստանում USAID/CAPS ծրագրի փակմանը հաղորդեց ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը: Նոր ծրագիրը կկոչվի «Շուկայի մրցունակության բարձրացումն ու բիզնեսի զարգացումը»: