25 փետրվարի 2011 - 17:48 AMT
Երևանում կներկայացվեն էլեկտրոնային կառավարման IBM լուծումները

Փետրվարի 28-ին Երևանում կներկայացվեն էլեկտրոնային կառավարման IBM լուծումները: Ինչպես հաղորդեցին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) մամլո ծառայությունից, միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի ՏՏ ոլորտի և կառավարության, ինչպես նաև IBM ընկերության ներկայացուցիչներ: IBM լուծումների մասին կպատմի Արևելյան Եվրոպայում և Ասիայում IBM ներկայացուցիչ Մայքլ Վիրտը: Սեմինարի ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտի ամփոփիչ ելույթով հանդես կգա EIF տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, իսկ EKENG ընկերության ղեկավար Արթուր Ղուլյանը կներկայացնի Հայաստանում Էլեկտրոնային կառավարության զարգացումը: