25 փետրվարի 2011 - 20:18 AMT
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները բարձր են գնահատում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը բարձր են գնահատում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված համագործակցությունը: Այդ մասին նրանք հայտարարել են այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը: Նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: