Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: