26 փետրվարի 2011 - 14:36 AMT
Իսպանիայում կհարգեն սումգայիթյան զոհերի հիշատակը

Իսպանիայում կհարգեն Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը: Փետրվարի 27-ին Իսպանական կազմակերպությունների միության, Կատալոնիայի «Արարատ» հայկական միության, ինչպես նաև Բարդելոնայի ու Ալիկանտեի հայկական միությունների նախաձեռնությամբ տեղի կունենա հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված երեկո: Միջոցառմանը կմասնակցեն ինչպես Իսպանիայի հայ համայնքի, այնպես էլ այլ համայնքների ներկայացուցիչներ: