26 փետրվարի 2011 - 16:05 AMT
Դոնի Ռոստովում Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված երեկո կկայանա

Դոնի Ռոստովում հարգանքի տուրք կմատուցեն Սումգայիթի հայոց ջարդերի զոհերի հիշատակին: Փետրվարի 28-ին Դոնի Ռոստովում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը «ՌուսԱրմԻնֆոԿենտրոն ՀԴՇ» ոչ կոմերցիոն գործընկերության հետ համատեղ կկազմակերպեն Ադրբեջանում հայոց ջարդերի հիշատակին նվիրված երեկո:

Հանդիպմանը հրավիրված են Դոնի Ռոստովի հայ համայնքի, դիվանագիտական առաքելությունների և ԶԼՄ ներկայացուցիչներ: