26 փետրվարի 2011 - 17:41 AMT
Իրանը մտադիր է բեռնաթափել վառելիքը Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորից

Անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրների պատճառով Իրանը մտադիր է բեռնաթափել վառելիքը Բուշերի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) ռեակտորից: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ) Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սուլթանյեհը հայտարարել է, որ ԱԷԿ-ից վառելիքի բեռնաթափումը կիրականացվի Ռուսաստանի պահանջով, որը և վառելիք է մատակարարում ատոմակայանի համար, հաղորդում է AP-ը:

Բուշերի ԱԷԿ-ն առաջինն է Իրանում և ողջ Մերձավոր Արևելքում և բացվել է 2010 թվականի օգոստոսին: Ատոմակայանի շինարարությանն ու զարգացմանն ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանի մասնագետները: