26 փետրվարի 2011 - 18:37 AMT
Աթենքում հայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության դեմ

Աթենքում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայերի զանգվածային բողոքի ցույց է կայացել Բաքվի ագրեսիվ քաղաքականության դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցներին դեսպանատան դիմաց արդեն սպասում էին ոստիկանական ուժերը: Ակտիվիստները մոտ մեկ ժամ անցկացրել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց` անցորդներին թռուցիկներ բաժանելով ադրբեջանական քաղաքներում հայոց ջարդերի մասին:

Ցույցի մասնակիցներն ընթերցեցին հայտարարությունը, որը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան: Հավաքված ակտիվիստները հայտարարեցին, որ հայ ժողովուրդը պայքարելու է իր իրավունքների և պատմական արդարության վերականգնման համար, հաղորդում է «Ազադ օր» թերթը: