27 փետրվարի 2011 - 15:47 AMT
Սոչի 2014-ի Ձմեռային օլիմպիական խաղերի թալիսման կդառնան Ընձառյուծը, Սպիտակ արջուկը և Նապաստակը

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի թալիսմաններ են դառնալու Ընձառյուծը, Սպիտակ արջուկը և Նապաստակը: Հենց նրանց են տվել ձայների մեծամասնությունը քվեարկությանը մասնակցած ռուսները: Հեռախոսային և sms-քվեարկությանը մասնակցել է շուրջ մեկ միլիոն մարդ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցումների համաձայն, ի սկզբանե ռուսները նախապատվությունը տվել են Ձմեռ պապին, սակայն փետրվարի 26-ին հայտարարվել է, որ այդ թալիսմանը դառնալու է Միջազգային օլիմպիական կոմիտեի սեփականությունը:

Երեք թալիսմաններից ամենաշատ ձայները ստացել է Ընձառյուծը՝ 28 տոկոս, այդ թալիսմանի համար քվեարկել է նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է BBC-ն:

Թալիսմանների որոնումը սկսվել է 2014-ի խաղերն անցկացնելու իրավունքի համար Սոչիի հաղթանակի հետ միաժամանակ: