27 փետրվարի 2011 - 17:12 AMT
Շտեֆան Ֆյուեն ԵՄ կազմում կայցելի Թուրքիա

Ընդլայման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ լիովին պատկերացնում է Թուրքիային ԵՄ կազմում: Նրա խոսքերով, Թուրքիան իրենից լավ օրինակ և ոգեշնչման աղբյուր է ներկայացնում Հյուսիսային Աֆրիկայի երկրների համար:

Ֆյուլեն ընդգծել է, որ Թուրքիան ոչ միայն իսլամը ժողովրդավարության հետ հաջող կերպով համադրած երկիր է, այլ նաև պետություն է, որը հատուկ հարաբերություններ է կառուցել ԵՄ հետ: Նա նշել է, որ բոլոր չափանիշների կատարման դեպքում Թուրքիան դառնալու է երկիր, որը զգալիորեն առաջընթաց է ապրում զարգացման ներկա մակարդակի, առավել ևս 5 և 10 տարի առաջվա մակարդակի հետ համեմատ: Ֆյուլեն նշել է, որ լիովին կարելի է պատկերացնել, որ նման երկիրը մտնելու է Եվրամիություն, հաղորդում է TRT Russian-ը: