28 փետրվարի 2011 - 11:23 AMT
Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Ավստրիա և Սլովակիա

Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վիեննա, ուր նախատեսված են նրա հանդիպումներ Ավստրիայի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ավստրիայի մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ և ելույթ կունենա ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում:

Մարտի 3-ին նախարար Նալբանդյանը Բրատիսլավայում կմասնակցի Վիշեգրադյան քառյակի և ԵՄ Արևելյան Գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: