28 փետրվարի 2011 - 14:53 AMT
Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 8 գրոսմայստերներ

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը և Հրանտ Մելքումյանը կմասնակցեն 2011-ի մարտի 22-ից մինչև ապրիլի 2-ը Ֆրանսիայի Էքս-լե-Բեն քաղաքում անցկացվելիք Եվրոպայի 12-րդ անհատական առաջնությանը, հաղորդում է armchess.am-ը: