28 փետրվարի 2011 - 16:21 AMT
Տիգրան Կարապետյանի երևանյան ցույցի մասնակիցներին «Հայր մեր» աղոթքով կարմիր քարտեր են բաժանել

Փետրվարի 28-ին մի քանի հազար մարդ Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» ցույցին էր հավաքվել Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի դիմաց: Նրա խոսքով, իշխանությունները փակել են ճանապարհներն ու մարզերից շատերին խանգարել ներկա գտնվելու այդ ցույցին: «Ամոթ այն ժողովրդավարությանը, որը չկա, այն համակարգին, որը ցանկանում է փակել ճանապարհները, փակել մեր բերանը»,- հայտնել է Տիգրան Կարապետյանը:

Կուսակցության ղեկավարը նաև բոլոր հավաքվածներին կոչ է արել հարգանքի տուրք մատուցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների, ինչպես նաև Սումգայիթի ջարդերի ժամանակ զոհվածների հիշատակին, որոնք նա «նոր ցեղասպանություն» է անվանել: Կուսակցության մամլո քարտուղար Մանվել Մարգարյանն իր հերթին հայ ժողովրդին կոչ է արել օրինակ վերցնել արաբական երկրների ժողովուրդներից:

Նախքան ցույցի մեկնարկը կուսակցության ակտիվիստները մասնակիցներին «Հայր մեր» աղոթքով կարմիր քարտեր են բաժանել: