28 փետրվարի 2011 - 18:21 AMT
Դամասկոսում տեղի է ունեցել Սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պատարագ

Փետրվարի 27-ին Սիրիայում Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Դամասկոսի Հայ Առաքելական և Կաթողիկե առաջնորդների հովվապետությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ ոգեկոչման պատարագ` նվիրված Սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին, ապա եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան պաշտոն:

Արարողությանը մասնակցեցին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, Հայաստանի քաղաքացիներ, Դամասկոսի հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարներ, բազմաթիվ սիրիահայեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: