28 փետրվարի 2011 - 19:22 AMT
Հայաստանի նախագահը մի շարք ՀՀ օրենքներ է ստորագրել

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: