1 մարտի 2011 - 11:15 AMT
Դոնի Ռոստովում հարգեցին Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը

Դոնի Ռոստովում հարգել են Բաքվի և Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակը: Փետրվարի 28-ին Ռուսաստանի Հարավային դաշնային շրջանում Հայաստանի գլխավոր հոյւպատոսարանում կայացել են միջոցառումներ` նվիրված Սումգայիթում և Բաքվում հայերի կոտորածների զոհերի հիշատակին: Միջոցառումների ընթացքում ելույթ ունեցած դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը և կոչ արել համաշխարհային հանրությանն իրավական գնահատական տալ մարդկության հանդես գործած հրեշավոր հանցագործությանը: