1 մարտի 2011 - 19:29 AMT
Երևանում մեկնարկեց ընդդիմության երթը, ամբողջությամբ փակ է Մաշտոցի պողոտան

Երևանի կենտրոնում մեկնարկեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) երթը: Ընդդիմության կողմնակիցները փակել են Մաշտոցի պողոտան և շարժվում են դեպի Մյասնիկյանի արձանը, որտեղ 3 տարի առաջ տեղի ունեցան մարտի դեպքերը:

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, երթին մի քանի հազար մարդ է մասնակցում:

Լուրեր են տարածվել այն մասին, որ ոստիկանությունը Մատենադարանի դիմաց տեղի ունեցած ցույցին մասնակցող ընդդիմության մի քանի կողմնակիցների է ձերբակալել: Սակայն ոստիկանության մամլո ծառայությունը հերքեց այս տեղեկությունը: