1 մարտի 2011 - 20:10 AMT
Ոստիկանություն. Հայկական ընդդիմության հանրահավաքին մասնակցել է 9-10 հազար մարդ

Մարտի 1-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Հանրահավաքը սկսվել է ժամը 17.30-ի սահմաններում: Մասնակցում էր 9-10 000 մարդ: Հանրահավաքն ավարտվել է ժամը 19.00-ի սահմաներում, ինչից հետո սկսվել է երթ: Հանրահավաքի ընթացքում մասնակիցների անվտանգությունն ու հասարակական կարգը պատշաճ կերպով պահպանվել է ոստիկանության կողմից, հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության մի քանի ակտիվիստների, սակայն ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ նման տեղեկատվությամբ չի տնօրինում: