1 մարտի 2011 - 20:50 AMT
Բաքվի ռազմատենչ հայտարարությունների ադեկվատ գնահատականի բացակայությունը հղի է լուրջ հետևանքներով, վստահ է Էդվարդ Նալբանդյանը

Ուժի կիրառման սպառնալիքը միջազգային իրավունքի խախտում է, իսկ ռազմատենչ հայտարարությունների ադեկվատ գնահատականի բացակայությունը հղի է լուրջ հետևանքներով: Այդ մասին, մեկնաբանելով Ադրբեջանի ռազմատենչ ճարտասանությունը, ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ միայն մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը կրկնապատկել է երկրի ռազմական բյուջեն և մերժում է վստահության ամրապնդման, հակամարտության առաջնային գծից դիպուկահարների հեռացման ուղղությամբ միջազգային հանրության առաջարկները: «Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մեկնաբանել, որ Ադրբեջանի նման քաղաքականությունը սպառնալիք չի պարունակում»,- ասել է Նալբանդյանը: