2 մարտի 2011 - 14:04 AMT
ՀՅԴ-ն որոշել է քվեարկել կոալիցիայի կողմից առաջադրված օմբուդսմենի թեկնածության դեմ

ՀՅ Դաշնակցությունը որոշել է քվեարկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Կարեն Անդրեասյանի առաջդրման դեմ: Այդ մասին, ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում, հայտարարել է ՀՅԴ նախագահ Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ՀՅԴ-ն սխալ է համարում օմբուդսմենի թեկնածության առաջադրման գործընթացը: Միաժամանակ, նա նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք իրավունք ունենա ներկայացնել իր այլընտրանքային թեկնածուին:

Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն արդեն երրորդ օրը չի մասնակցում խորհրդարանի նիստին: