2 մարտի 2011 - 14:05 AMT
Հայաստանի խորհրդարանում ընտրում են երկրի մարդու իրավունքների նոր պաշտպանին

Հայաստանի խորհրդարանում սկսվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունների քվեարկությունը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, քվեարկությունը տևելու է մեկ ժամ, որից հետո հրապարակվելու են արդյունքները:

Հիշեցնենք, որ կոալիցիոն խմբակությունները պաշտպանել են Կարեն Անդրեասյանի թեկնածությունը, իսկ ՀԴՅ-ն հայտարարել է, որ չի քվեարկելու: