Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել է Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարևորել է խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի դերը այդ հարցերի լուծման գործում և ընդգծել նրանց միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է նաև բանակ-հասարակություն կապերի ընդլայնման վրա:
Բակո Սահակյանը նշել է, որ նման ձևաչափով քաղաքական խորհրդակցությունները կկրեն պարբերական բնույթ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: