2 մարտի 2011 - 17:21 AMT
BSC. ՀՀ կառավարությունը պետք է յուրաքանչյուր ձեռնարկությանը զարգացման շանս տրամադրի

Հայաստանը ներդրողների համար համարվում է Անդրկովկասի ոչ գրավիչ կամ պակաս գրավիչ երկիր, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է BSC բիզնեսի աջակցման կենտրոնի տնօրեն Սամվել Գևորգյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ներդրողների համար գրավիչ է իր ներքին պաշարների հաշվին, իսկ Վրաստանը` զբոսաշրջության և տնտեսական ազատությունների: «Վրաստանում հարկային օրենսդրությունը ճիշտ է աշխատում, Հայաստանում, իհարկե, օերնսդրությունը վատը չէ, բայց այն չի կիրառվում: Մեր հարկային դաշտն անկանխատեսելի է, օրինակ, զարգացած երկրներում հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին հայտնում են դրանց ներմուծումից մի քանի տարի առաջ, իսկ Հայաստանում դա կարող է կատարվել մի քանի օրվա ընթացքում»,- ասել է նա:

Փորձագետը կարծում է, որ ՀՀ կառավարությունը պետք է յուրաքանչյուր ձեռնարկությանը զարգացման շանս տրամադրի: Պետությունը պետք է խթանի բիզնեսը ոչ թե ֆինանսական միջոցներ տրամադրելով, այլ հավասար մրցակցային դաշտ ստեղծելով: