2 մարտի 2011 - 20:52 AMT
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 19 տարեկան է

Մարտի 3-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը նշում է իր գործունեության 19-ամյակը: Այս կառույցն իր գործունեությունն իրականացնում է աշխարհի 17 երկրներում գործող 20 տեղական մարմինների միջոցով, ում ջանքերով աշխարհասփյուռ հայ համայնքները մասնակցում են Հայաստանի ու Արցախի ամրապնդման ու հզորացման նվիրական առաքելությանը, հաղորդել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունից: