3 մարտի 2011 - 13:21 AMT
Թուրքիան չի վախենում իր պատմությունից, հավաստիացնում է Քեմալ Քիլիչդարօղլուն

«Մենք բացել ենք մեր բոլոր արխվները և ցանկանում ենք, որպեսզի հայկական կողմն անի նույնը»,- Օքսֆորդում բրիտանացի ուսանողների առաջ հայտարարել է Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Քեմալ Քիլիչդարօղլուն: Նրա խոսքերով, Թուրքիան չի վախենում իր պատմությունից: Քիլիչդարօղլուն նաև նշել է, որ այլախոհ ուսանողներն իր հայրենիքում ձերբակալվում են բողոքի ակցիաներ անցկացնելու փորձերի համար, հաղորդում է թուրքական Anka գործակալությունը:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի դեմ ընթանում է խտրականության քարոզարշավ: Վերջերս գիրք է հրատարակվել Քիլիչդարօղլուի հայկական արմատների մասին, ինչը, նրա հակառակորդների կարծիքով, նվազեցնելու է ԺԴԿ համար քվեարկողների տոկոսը 2011-ի հուլիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում: