3 մարտի 2011 - 14:55 AMT
ՄԱԿ. Հարավային Կովկասի երկրները թմրամիջոցների տարանցման տեսակետից գտնվում են ռիսկի գոտում

Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում թմրամիջոցների օգտագործման և տարանցման ոլորտում իրավիճակը կարող է վատանալ, նախազգուշացնում են ՄԱԿ փորձագետները: Այդ մասին ասվում է թմրանյութերի շրջանառության վերահսկողության հարցերով ՄԱԿ Միջազգային խորհրդի կողմից հրապարակված զեկույցում: Զեկույցի համաձայն, Հարավային Կովկասի երկրները թմրամիջոցների տարանցման տեսակետից գտնվում են ռիսկի գոտում, որոնք արտադրվում են Աֆղանստանում:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ տարածաշրջանում թմրանյութերի օգտագործումն աճում է: ՄԱԿ-ը խորհուրդ է տալիս տարածաշրջանի պետություններին բարձրացնել սահմանների հսկողության արդյունավետությունը, համակարգել թմրամիջոցների անօրինական շրջանառության միջոցներն ազգային և տարածաշրջանային մակարդակներում:

«2010-ի հոկտեմբերին Խորհրդի առաքելությունը ժամանել է Հայաստան և տեսել իշխանությունների պատրաստակամությունը բոլոր երեք միջազգային կոնվենցիաների պահանջների կատարման գործում: Խորհրդի անդամները, սակայն, թերություններ են բացահայտել գործողությունների համակարգման գործընթացում և տարբեր պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակության հարցում, որոնք աշխատում են այս ոլորտում»,- ասվում է զեկույցում: