3 մարտի 2011 - 15:47 AMT
Ալիևը չի համարձակվի Ղարաբաղում պատերազմ սկսել Ադրբեջանի ներքին խնդիրների լուծման համար, համոզված է հայ քաղաքագետը

Հայաստանում սոցիալական ըդվզման հավանականությունը քիչ հավանական է: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, Ադրբեջանը զբաղեցնում է 10-րդ տեղը «Խռովությունների ինդեքսում», քանի որ ակդ երկրում կոռուպցիայի, սոցիալական անհավասարության բարձր մակարդակ է, իչն իր հերթին կարող է առաջացնել հասարակության բողոքի ալիքը: Խոսելով այն մասին, թե ինչպես Ադրբեջանի ներքին անկայունությունը կազդի ղարաբաղյան կարգավորման վրա, Գագիկ Հարությունյանը նշել է, որ Իլհամ Ալիևը չի համարձակվի մարտական գործողություններ սկսել Ղարաբաղում ներքին խնդիրների լուծման համար:

«Եթե ադրբեջանական ղեկավարությունը Ղարաբաղում ռազմական գործողությունների սկսի, ապա դա կհանգեցնի Ալիևների կլանի կործանմանը»,- ասել է Գագիկ Հարությունյանը: