3 մարտի 2011 - 17:03 AMT
Հայկական հուշարձանների ոչնչացումը կանխարգելելու նպատակով գործարկվել է հատուկ կայք

Հայաստանում «Փրկենք հուշարձանները» ծրագրի շրջանակներում բացվել է sos.tsirani.am կայքը: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ծիրանի» ՀԿ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը, կայքի նպատակն է կանխարգելել ողջ աշխարհում հայկական հուշարձանների ոչնչացումը:

«Ցանկացած մարդ կարող է հաղորդել մեզ իր խնդիրների մասին` կապված հայկական հուշարձանների հետ»,- ասել է Աշուղաթոյանը: Նա նշել է, որ կայքը գործում է ընդամենը 10 օր, սակայն, արդեն բազմաթիվ նամակներ են ստացվել հայկական հուշարձանների դրության մասին: