3 մարտի 2011 - 17:59 AMT
Ադրբեջանական կողմից արձակված գնդակից թեթև հրազենային վիրավորում է ստացել Հովհաննես Ավդալյանը

Մարտի 3-ին ժամը 11:10-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդի) ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից թեթև հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Հովհաննես Աշոտի Ավդալյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, հաղորդում է ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը: