4 մարտի 2011 - 09:29 AMT
ԼՂՀ նախագահը ողջունել է հեռահաղորդակցության զարգացմանը սատարելու Սփյուռքի պատրաստակամությոնը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին:

Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թվում` Սփյուռքում:

Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն Արցախի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նպաստում է նաև արտերկրում ԼՂՀ ճանաչելիության գործընթացին, և ներհայկական կապերի ամրապնդմանը:

Բակո Սահակյանը ողջունել է այս գործընթացին սատարելու Սփյուռքի հայրենակիցների պատրաստակամությունը՝ այն համարելով նախաձեռնության հաջող ընթացքի կարևոր գրավականներից մեկը:

Խորհրդակցությանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: