4 մարտի 2011 - 13:44 AMT
Տիգրան Քոթանջյանը Մաշհադում ընթացող մրցաշարում կրեց իր առաջին պարտությունը

Իրանական Մաշհադ քաղաքում շարունակվում է շախմատային մրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:

7-րդ տուրում Քոթանջյանը պարտվել է Գադիր Հուսեյնովին (Ադրբեջան) և 5 միավորով իջել 22-րդ տեղը: Նա մրցաշարի առաջատար Սերգեյ Տիվիակովից (Հոլանդիա) ետ է մնում 1.5 միավորով:

8-րդ տուրում Քոթանջյանը խաղալու է ԱմիրԿովսարինիի դեմ (Իրան):