4 մարտի 2011 - 13:59 AMT
Կառավարությունը մտադիր է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 5 տարվա ընթացքում հասցնել 3 միլիոնի

Հայաստանում զբոսաշրջության ոլորտը մեծ պոտենցիալ ունի, իսկ կառավարության գործողությունները տալիս են դրական արդյունքներ: Այդ մասին մարտի 4-ին Երևանում ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով հանրապետությունում առաջին ARMHOTELS գրանցման օն-լայն համակարգի շնորհանդեսի ժամանակ: «2009-ին, երբ Հայաստանի տնտեսությունում արձանագրվել է տնտեսական անկում, աճը զբոսաշրջության ոլորտում կազմել է 4 տոկոս, իսկ ողջ աշխարհում զբոսաշրջության ոլորտն անկում է ապրել»,- ասել է նա:

Վարչապետը նշել է, քանի որ զբոսաշրջության զարգացումն առաջնահերթ ուղղություն է, ապա կառավարությունը մտադիր է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը 5 տարում հասցնել 3 մլն մարդու: