4 մարտի 2011 - 15:32 AMT
Հայաստանում դեռ ոչ մեկին չի հաջողվել միավորել ընդդիմադիր ուժերը, հայտարարել է հայ քաղաքագետը

Հայաստանում ընդդիմադիր ուժերը շատ են, և դեռ ոչ մեկին չի հաջողվել միավորել դրանք: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ներկա պահին Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի է ունենում յուրատեսակ կաստինգ: Երկրում ավելանում է սոցիալական դժգոհությունը, և ընդդիմադիր ուժերը փորձում են գրավել պահը և օգտագործել ստեղծված իրավիճակը»,- ասել է Իսկանդարյանը և հավելել, որ դեռ վաղ է խոսել հայկական ընդդիմության միավորման մասին: