4 մարտի 2011 - 15:53 AMT
Թուրքիայում նախքան խորհրդարանական ընտրությունները Անկարայի արտաքին քաղաքականության առաջխաղացում չի լինի, գտնում է հայ փորձագետը

Թուրքիայում նախքան խորհրդարանական ընտրությունները Անկարայի արտաքին քաղաքականության առաջխաղացում չի լինի: Այդ մասին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Թուրքիայում նախընտրական իրադրությունն ազդում է թուրքական բարձրաստիճան անձանց հայտարարությունների ընդհանուր բնույթի վրա. մի կողմից Թուրքիան փորձում է իրեն դիրքավորել որպես Եվրոպայում արաբական աշխարհի պաշտպան, մյուս կողմից աշխատում է Եվրոպայի համար: Ելնելով դրանից` քաղաքագետը նշել է, որ Անկարայի արտաքին քաղաքականության մեջ կարելի է դինամիկա ակնկալել միայն Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո: