4 մարտի 2011 - 16:38 AMT
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Օծումն հիւանդաց» խորհրդի խնդիրը Հայ Եկեղեցում» գիրքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Օծումն հիւանդաց» խորհրդի խնդիրը Հայ Եկեղեցում» գիրքը:

Գիրքը նվիրված է Հայ եկեղեցու խորհուրդներից յոթներորդին` «Օծումն հիւանդացին», որի վերաբերյալ կան տարբեր իրարամերժ տեսակետներ: Այն մանրակրկիտ կերպով վերլուծում է Հիվանդաց կարգի պատմական ընթացքն ու ըստ այդմ կատարում կարևոր եզրակացություններ, որոնք ուղենշային կարող են համարվել խորհրդի գործնական վերականգնման ճանապարհին:

Գիրքը հրատարակվել է Անահիտ, Դրո, Շանթ, Անի և Մարկ Մանուկյանների` ի հիշատակ Աբրահամ Մանուկյանի մեկենասությամբ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: