4 մարտի 2011 - 17:27 AMT
Առլինգթոնում հայկական երաժշտության համերգ կկայանա

Մարտի 13-ին Առլինգթոնում հայկական երաժշտության համերգ կկայանա: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական գրադարանի և թանգարանի մամլո ծառայությունը, համերգի ընթացքում ելույթ կունենա The Arlington-Belmont երգչախումբն ու The Arlington-Belmont կամերային երգչախումբը: Համերգի շրջանակներում կկատարվեն Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործություններ, ինչպես նաև հոգևոր և հայրենասիրական երգեր: