4 մարտի 2011 - 17:29 AMT
Վրաստանում կարող են օրինականացնել մարիխուանան

Վրաստանում պատրաստվում են օրինականացնել մարիխուանան: Այդ մասին գրել է վրացական «Վերսիա» թերթը: Թերթի հաղորդմամբ, մարիխուանայի օրինականացման նախաձեռնությունը պատկանում է Վրաստանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներին և մոտ ժամանակներս ծրագրվում է բացել ակումբներ, որտեղ կարելի կլինի մարիխուանա ծխել:

Թերթը բերում է նաև բժիշկների տեսակետը, որոնք հանդես են գալիս թմրանյութերի, այդ թվում և թույլ թմրանյութերի օգտագործման դեմ: Բժիշկ Նինո Կալանդաձեի խոսքով, մարիխուանան հորմոնալ ֆոնի խախտում է առաջացնում տղամարդկանց մոտ և անպտղություն կանանց մոտ: «Մարիխուանայի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ, ցերեբրալ ատրոֆիա, ուշաթափություններ, քրոմոսոմների վնասում և շիզոֆրենիա»,- նախազգուշացնում է Կալանդաձեն, հաղորդում է Նովոստի.ge-ն: