4 մարտի 2011 - 17:43 AMT
Ֆիլիպ Գորդոն. Սխալ հաշվարկների պատճառով ղարաբաղյան հակամարտությունը կարող է դադարել «սառեցված» լինել

Ղարաբաղյան հակամարտությունն ընդունված է սառեցված համարել, սակայն կրակի շփման գծում հաճախ հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվում: Սխալ հաշվարկների պատճառով ղարաբաղյան հակամարտությունը կարող է դադարել «սառեցված» լինել, և հարկավոր է կանխել նման սցենարի զարգացումը: Այդ մասին, ելույթ ունենալով Բրատիսլավայում GLOBSEC 2011 գլոբալ անվտանգության խորհրդաժողովում, հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը:

Գորդոնի կարծիքով, խնդիրը պետք է փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքում: «Եթե նրանք իմանային, որ այլընտրանքային ձևաչափ կա, ապա պատրաստ կլինեին այն քննարկել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

Ինչպես նշել է Գորդոնը, ԱՄՆ-ն գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն լավ է աշխատում և հսկայական աշխատանք կատարում հակամարտության կողմերի միջև տարաձայնությունների հաղթահարման համար: