4 մարտի 2011 - 20:20 AMT
«ԱրմենՏել»-ն առաջարկում է մարտի 5-ից 8-ը ձեռք բերել Beeline «գեղեցիկ» հեռախոսահամարներ կես գնով

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ 2011 թվականի մարտի 5-ից 8-ը ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Beeline բջջային ցանցի «գեղեցիկ» հեռախոսահամարներ կես գնով: Այդ օրերին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում «արծաթե» համարի արժեքը կկազմի 25 000 դրամ, «ոսկե» համարի` 30 000 դրամ, իսկ «պլատինե» համարի` 70 000 դրամ:

«Գեղեցիկ» հեռախոսահամարները որպես նվեր բավական մեծ պահանջարկ ունեն, և մենք որոշել ենք շարունակել այն ավանդույթը, ըստ որի տոն օրերին Beeline «արծաթե», «ոսկե» կամ «պլատինե» համարը կարելի է գնել կես գնով», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ակցիայի շրջանակում յուրաքանչյուր հաճախորդ կարող է գնել մեկ «գեղեցիկ» հեռախոսահամար, հաղորդում է ընկերության հասարակայնության հետ կապի ծառայությունը: