Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքները, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: