4 մարտի 2011 - 21:00 AMT
Տիգրան Բալայան. Ադրբեջանի պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից

Այսօր Ադրբեջանը հերթական սադրիչ գործողությունն է իրականացրել Արցախի հետ շփման գծում` դիպուկահարի կրակոցով սպանելով ԼՂՀ Պաշտպանության բանակի զինվորի: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ադրբեջանցի դիպուկահարի գնդակից Արցախի պաշտպանության բանակի զինվորի մահը: «Մարտի 5-ին ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ և ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Սոչիում կայանալիք հերթական հանդիպման նախաշեմին, միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ շարունակական կոչերին համաձայնելու և իրագործելու փոխարեն, Ադրբեջանը գնում է հերթական սադրանքին` փորձելով լարել մթնոլորտը նախագահական հանդիպումից առաջ: Ադրբեջանի այս պահվածքը պետք է արժանի արձագանք ստանա միջազգային հանրության կողմից: