Կանանց ՖԻԴԵ Գրան Պրիի վերջին փուլի 10-րդ տուրում հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանի մրցակիցն էր Համպի Կոներուն (Հնդկաստան): Լիլիթ Մկրտչյանը, որը սև ֆիգուրներով էր խաղում, զիջեց Կոներուին: Պարտիան ավարտվեց 44-րդ քայլին:
Այս տուրն անհաջող էր նաև Էլինա Դանիելյանի համար: Հայ շախմատիստուհին, որը 7,5 միավոր ունի և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, զիջեց Պիա Կրամլինգին (Շվեդիա):
Վերջին տուրը կկայանա մարտի 5-ին: Առաջնության հաղթողը 6500 եվրո կստանա, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազ. եվրո: