5 մարտի 2011 - 10:51 AMT
Մարտի 6-ին կխաղարկվի Հայաստանի ձյուդոյի գավաթը

Մարտի 6-ին «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա 2011 թվականի ձյուդոյի մեծահասակների գավաթի խաղարկությունը:

Գավաթները կխաղարկվեն տղաների 6 և աղջիկների 3 քաշային կարգերում:

Հավաքականի ավագ մարզիչ Ադրիան Կրոիտորուն առաջնությանը մասանակցելուց ազատել է Գյումրեցի Հովհաննես Դավթյանին (60կգ) և Հրազդանցի Արմեն Նազարյանին (66կգ), մյուս ուժեղագույն մարզիկները կմասնակցեն գավաթի խաղարկությանը, հաղորդում է Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: