5 մարտի 2011 - 11:59 AMT
Դավիթ Նալբանդյան. Ունգուրի հետ խաղի ժամանակ ցավն անտանելի էր, բայց ես հանուն իմ երկրպագուների չէի կարող հրաժարվել պայքարից

Արգենտինայի թենիսի հավաքականի առաջատար Դավիթ Նալբանդյանը Դևիսի Գավաթի 1/8 եզրափակչում Ադրիան Ունգուրի նկատմամբ տարած հաղթանակից հետո պատմեց, թե ինչու չհրաժարվեց խաղից որովայնի սուր ցավերի պատճառով:

«Որովայնի ցավն իսկապես ինձ շատ էր անհանգստացնում: Գրիժան նույնպես հիշեցրեց իր մասին: Երբեմն ցավն ուղղակի անտանելի էր, բայց ես հանուն իմ երկրպագուների, որոնք եկել էին ինձ սատարելու, չէի կարող հրաժարվել պայքարից: Ես ջանում էի խաղալ` չմտածելով ցավի մասին: Շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց հաղթանակ տանել»,- Նալբանդյանի խոսքն է մեջբերում առաջնության պաշտոնական կայքը:

Թենիսիստը խոստովանել է, որ խաղի ժամանակ պարզապես ճչում էր ցավից, և դա ամենավատ պահերից մեկն էր, որը նա երբևէ ապրել է կորտում: