5 մարտի 2011 - 14:20 AMT
Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկում են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Հանդիպումը մեկնարկել է արարողակարգային լուսանկարահանմամբ, որին հաջորդել են բանակցություններ փակ դռների ետևում:

Բանակցությունները կշարունակվեն նաև օրվա երկրորդ կեսին` աշխատանքային ճաշից հետո: Նախնական տեղեկությունների համաձայն, հանդիպմանը պետք է ներկա գտնվեին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: