5 մարտի 2011 - 16:10 AMT
Աբրահամ Ռուսոն իր վերադարձը շոու բիզնես բավական հաջող է համարում

«Համարյա 4 տարի ես չեմ եղել շոու բիզնեսում, սակայն առաջիկա երկու տարում մտադիր եմ լրացնել վերջին 4 տարում բաց թողնվածը»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է երգիչ Աբրահամ Ռուսոն: Նրա խոսքերով, այդ շրջանում նա ձայնագրել է երկու ալբոմ: «Ես մի հետաքրքիր ալբոմ եմ ձայնագրել գոսպել ոճում, ինձ համար դա բավական հաջող նախագիծ էր»,- ասել է նա և հավելել, որ տարվա ընթացքում մտադիր է համառորեն աշխատել ալբոմը ճիշտ ուղղությամբ ներկայացնելու համար, քանի որ ոչ բոլորն են գնահատում այդ երաժշտությունը: Նա նաև հաղորդել է, որ չնայած նրան, որ ալբոմը ռուսերեն լեզվով արդեն պատրաստ է, նա չի թողարկել այն, քանի որ դեռ չի գտել ճիշտ ընկերություն, որի հետ կարելի է աշխատել: Երգիչն իր վերադարձը շոու բիզնես բավական հաջող է համարում:

Աբրահամ Ռուսոն հայտնել է, որ մտադիր է ալբոմ ձայնագրել արաբերենով: Նրա խոսքերով, նա արդեն մի քանի երգեր թարգմանել է արաբերեն: